|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հաշվի առնելով այսօրվա փոխկապակցված աշխարհը, ցանկացած պատժամիջոց մի երկրով չի սահմանափակվում․ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին:
«Նույնիսկ պատժամիջոց կիրառող երկրներն են դրանից բացասական ազդեցություն կրում: Եթե Հայաստանին անդրադառնանք, պետք է հստակ գիտակցենք, որ Հայաստանը ռուսական տնտեսության հետ խիստ սերտորեն ինտեգրված է, Ռուսաստանը մեր ամենամեծ առևտրային գործընկերներից մեկն է, և եթե ռուսական տնտեսությունը ծանր ժամանակներ է ապրում, ապա, բնականաբար, ծանր ժամանակներ են սպասվում նաև ՀՀ տնտեսությանը»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ տեսանյութով: