|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Այնթափ քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում դարձյալ քննադատել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Նեթանյահուն դաժան բռնակալ է: Եթե աշխարհում փնտրում եք ճնշող երկիր, ապա դա Իսրայելն է, եթե փնտրում եք ահաբեկչական պետություն, ապա դա էլ է Իսրայելը: Իսրայելը ղեկավարող այդ թալանչի, դատական գործընթացների մեջ հայտնված և ամեն տեսակի կոռուպցիայի մեջ մեղադրվող վարչապետի որդին «Թվիթեր»-ում գրում է, որ Ստամբուլը Բյուզանդիայի քրիստոնեական կենտրոնն է: Ա'յ անդաստիարակ, դուք ամբողջ Պաղեստինն եք բռնազավթել»,- ասել է Էրդողանը:
Նա նաև անդրադարձել է այսօր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մենք` որպես մուսուլմաններ, երբեք գլուխներս չենք կախելու, բայց նաև երբեք այս ցածրոգիների մակարդակին էլ չենք իջնելու»,- նշել է Թուրքիայի նախագահը: