|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ստորագրել է հրաման, համաձայն որի վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար:
Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում շտապ օգնության ծառայության և բնակչության կողմից ստացվող ահազանգերը` վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ հոսպիտալացումների մերժման վերաբերյալ, այսօր ստորագրել եմ հրաման, որի համաձայն այսուհետ վերակենդանացման կամ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակների գործունեության լիցենզիա ունեցող և տվյալ տեսակի ծառայությունների վերաբերյալ պետական պատվերի պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունները յուրաքանչյուր օր վերակենդանացման ծառայության մահճակալների առնվազն 10%-ը նախատեսելու են Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից հիվանդանոցային բժշկական կազմակերպություն տեղափոխված պացիենտների համար: Նաև հստակ կանոնակարգվել է շտապօգնության մեքենայի ժամանումից հետո պատասխանատու մասնագետների և աշխատակիցների գործառույթների և պատասխանատվության մեխանիզմը` անհարկի հոսպիտալացումներից խուսափելու նպատակով»,-գրել է նա: