|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ ավարտվել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ` արտաքին քաղաքական հարցերի շուրջ. տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթն այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով»,-ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԳ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին այսօր հրավիրվել էր ԱԺ: «Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև մեր երկրի արտաքին քաղաքական այլ առաջնահերթությունների շուրջ քննարկման և մտքերի փոխանակման համար այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին հրավիրել ենք ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների հետ հանդիպման։ Հանդիպման մասին որոշ պարզաբանումներ և տպավորություններ կփոխանցենք հանդիպման ավարտին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: