|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանը և Մոսկվան մոտ ժամանակներս պատրաստվում են միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել: Այդ մասին այսօր Երևանում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ ՄՆացականյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գրիգորի Կարասինը. հայտնում է РИА Новости-ն:
«Պայմանավորվել ենք, որ մոտ ժամանակներս պատրաստվում է առևտրա-տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացում: Հնարավոր է` փետրվարին հանդիպեն համանախագահները»,- ասել է նա:
Բացի այդ` Կարասինը նշել է, որ «ներկայումս շատ կարևոր է, որպեսզի Ղարաբաղի շուրջ միջազգային իրադրությունը կանխատեսելի, հանգիստ լինի»: «Մենք բավարարվածությամբ նշում ենք, որ վերջին ամիսներին այդ հանգստությունը, հարաբերակաան կանխատեսելիությունը բնութագրական է դարձել, այն պետք է շարունակել»,- ասել է նա: