|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հնարավոր չէ միմյանց դեմ հանել բելառուսներին և ռուսներին` չնայած այդ ուղղությամբ տարբեր փորձերին. հայտնում է РИА Новости-ն:
Նա հիշեցրել է միջադեպի մասին, որն աղմուկ էր բարձրացրել համացանցում: Այսպես` երկու անձանց միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել մետրոյում, իսկ ռուսական ԶԼՄ-ները գրել են` իբր Բելառուսում հարձակումներ են լինում ռուսների վրա: Սակայն պարզվել է, որ երկուս վիճաբանողներն էլ բելառուս են:
«Ես դա ասում եմ, որպեսզի դուք հասկանաք իմ դիրքորոշումը. մեզ հնարավոր չէ միմյանց դեմ հանել»,- նշել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Լուկաշենկոն մի շարք քննադատական հայտարարություններ է արել ՌԴ-ի հասցեին, մասնավորապես` նավթային ոլորտում հարկային մանևրի հետ կապված: