|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մոսկվայում բիզնես շահերի համար հերթական բախումն է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է ազգությամբ ադրբեջանցի Շահվերդիևը և ծանր վիրավորվել մեկ այլ ադրբեջանցի՝ Ռամին Միրզոևը. հայտնում է haqqin.az-ը:
Ըստ Մոսկվայի իրավապահների՝ ոստիկանությունը տեղեկություն է ստացվել այն մասին, որ Բելովեժսկայա փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Սպանվածը եղել է 27-ամյա ադրբեջանցի Շահվերդիևը, նա մահացել է դանակի բազմաթիվ վնասվածքներից։ Ավելի ուշ հաղորդագրություն է ստացվել, որ հրազենային վիրավորում է ստացել մեկ այլ ադրբեջանցի Ռամին Միրզոևը, ով հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը։
Պարզվել է, որ Շահվերդիևի սպանությունն իրականացրել է Միրզոևը։ Նրանց միջև վեճ է ծագել, որի ընթացքում Շահվերդիևը կրակել է Միրզոևի վրա , իսկ վերջինս դանակի մի քանի հարված է հասցրել իր հակառակորդին: