|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գրոհայինների հարձակման արդյունքում Սադամ Հուսեյնի հայրենի քաղաք Թիկրիտում զոհվել է 65 մարդ, մոտ 100-ը վիրավոր են. տեղեկացնում է «Ալ Ջազիրան»:
Ահաբեկիչներն անսպասելիորեն գրոհել են տեղի վարչական շենքը, գրավել այն եւ մոտ 5 ժամ պատանդ պահել այնտեղ գտնվող մարդկանց: Մինչ հարձակումը շենքի մոտակայքում հօդս են ցնդել երկու ականապատված ավտոմեքենաներ: Դիմակայությունը դադարել է այն բանից հետո, երբ հարձակվողներն իրենց պայթեցրել շենքում:
Զոհվածների թվում են տեղի վարչակազմի 3 ներկայացուցիչ, «Ալ Ջազիրայի» թղթակիցը, ոստիկանության պետը եւ նրա տեղակալը: Շատ են զոհերը ուժային կառույցների ներկայացուցիչների շարքերում, որոնք փորձել են ուժեղ կրակի տակ գրավել շենքը:
Բազմաթիվ զոհերով ընդհարումից հետո շատերն են սկսել կասկածել իրաքյան հատուկ ջոկատայինների պրոֆեսիոնալությանը: Հայտնի է, որ էլիտար ստորաբաժանման զինծառայողները Բաղդադից օդով բերվել են Թիկրիտ եւ, անտեսելով տեղի իշխանությունների` գրոհայինների հետ բանակցելու կոչերը, անմիջապես հարձակման են անցել: