|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է Նյու Յորքի հայամետ կոնգրեսական Էլիըթ Էնգլին, որը դարձել է ԱՄՆ նորընտիր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ատենապետ:
Ըստ Asbarez-ի` Էնգլը մաս է կազմում Կոնգրեսի հայկական համախմբին և վերջին տասնամյակին շարունակաբար արժանացել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի բարձրագույն արժևորմանը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը հիշեցնում է, որ Հայ Դատը սերտ հարաբերություններ է ունեցել նախորդ ատենապետ Էդ Ռոյսի հետ, որի հետ համագործակցելով` Էնգլը Արցախի անվտանգությունը երաշխավորելու և Հայոց ցեղասպանության ճանաչումն ապահովելու նպատակով քայլեր է ձեռնարկել: