|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՀ մշակույթի, երիտասարադության հարցերի և զբոսաշրջության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի 80-ամյակին նվիրված տոնական համերգ:Այս մասին հաղորդում է artshakhpress.am-ը:
Միջոցառմանը ներկայացվել է դպրոցի 80-ամյա տարեգրությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես: Կրթօջախի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, շնորհավորելով դպրոցի 80-ամյակի կապակցությամբ, ասել է, որ 1938 թվականից Կոմիտասի անունը կրող երաժշտական դպրոցն Արցախում հայ ինքնության պահպանման հիմնական օջախներից մեկն է դարձել: Քանզի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայ մեծ երգահանի անունը կրելն իսկ մեծ հերոսություն է: