|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության նախաձեռնությամբ տոնական ձեռնարկ է կայացել՝ նվիրված ՀՅԴ հիմնադրման 129-ամյակին՝ Yerkir.am-ին հայտնում են aparaj.am-ից:
Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հուշարձանի մոտ կազմակերպվել է երդման արարողություն, որի ընթացքում երեք ընկերներ համալրել են ՀՅԴ շարքերը:
Այնուհետև կոմիտեության ընկերների մասնակցությամբ կազմակերպվել է տոնական միջոցառում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՅԴ 129-ամյա ուղուն, մատնանշվել են առկա մարտահրավերները, հնչել են ազգային երգեր ու պարեր:
