|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Մոսկվա մասնավոր այց է եղել: Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի համապատասխան հարցին:
«Այդ այցը այլ կերպ չի կարող դիտարկվել, քան մասնավոր այց: Այցի կարգավիճակն ակնհայտ է: Եվ այն, որպես մասնավոր այց, չի հակասում ո՛չ ռուսական օրենսդրությանը, ո՛չ միջազգային պայմանավորվածություններին, ո՛չ ՌԴ-ի միջնորդական առաքելությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Այդ իսկ պատճառով ռուսական կողմի հասցեին պահանջները, որոնք հնչել են ադրբեջանական կողմի` վերջերս արված հայտարարությունում, մեր տեսանկյունից անհիմն են»,- ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ Ադրբեջանին նյարդայնացրել էր Բակո Սահակյանի այցը Մոսկվա, և Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել էր ՌԴ-ին: