|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հոկտեմբերի 18-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է բենզինի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճանապարհի եզրաքարին և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենան տեղի ուժերով ուղղվել է: Տուժածները՝ Վ. Օ.-ն (ծնված 1987 թ.), Ն. Ք.-ն (ծնված 2001 թ.) և Ռ. Մ.-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: