|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երևանի քաղաքապետարանից հայտնում են , որ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժ. 10:00-24:00-ն փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: «Հորդորում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց: Պատճառվող անհարմարությունների համար քաղաքապետարանից հայցում են համաքաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ: