|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Շատ մտահոգիչ է, քանի որ ինձ համար աննախադեպ է, որ կարող են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ խոսելով երեկ համացանցում հայտնված` ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրությանը: Նրա խոսքով՝ պետք է այդ հարցին անդրադառնալ` Սահմանադրության կարգի համաձայն:
Հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ դատավորը զանգում է ԱԱԾ ղեկավարին, Բաբլոյանը պատասխանեց, որ չի մեկնաբանի այդ փաստը, քանի որ հարցը դեռ պետք է պարզաբանվի: