|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ սեպտեմբերի 9-ի գիշերը Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղում արջը վնասել է մեղվի երկու փեթակ և մեկ տանձի ծառ:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին և Եղեգիս համայնքի համայնքապետին:
Համայնքապետարանի ԱԻ-ում գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասը գնահատող հանձնաժողովի կողմից կիրականացվի ուսումնասիրություն և արդյունքները կներկայացվեն մարզպետարանի համապատասխան հանձնաժողովին: