|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն սեպտեմբերի 10-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց եւ ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Վրաստանի վարչապետը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր։ Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՀՀ նախագահի եւ Ազգային Ժողովի նախագահի հետ:
Ի պատիվ Վրաստանի վարչապետի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից նախատեսվում է պաշտոնական ընթրիք: