|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակներում նախատեսված են Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի երկկողմ բանակցություններ, ինչից հետո հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Հանդիպումից հետո Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
Բացի այդ, նախատեսված է հանդիպում նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Վրաստանի պատվիրակության կազմում են փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։