|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սոչիում վայրէջքից հետո Boeing 737 օդանավի հրդեհվելու հետևանքով տուժածների թիվը հասել է 18-ի, նրանց թվում՝ 3 երեխա. հայտնում է РИА Новости-ն ՝ ՌԴ առողջապահության նախարարությանը հղումով։
Գերատեչությունում նշել են, որ ուղևորների թվում զոհեր չկան, սակայն, ինչպես հայտնել է Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, մահացել է Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներից մեկը՝ հրդեհի հետևանքների լիկվիդացման ժամանակ:
Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել։ Օդանավում գտնվել է 164 ուղևոր, որոնց արագ տարհանել են: Կատարվածի փաստով հետաքննություն է սկսել: