|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում կոշտ վայրէջք կատարելուց հետո Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի տուժած ուղևորների թիվը կազմում է 52:
Տրանսպորտի նախարար Մեհմեթ Թուրհանն ավելի վաղ հայտնել է 21 մարդու հոսպիտալացման մասին: Այնուհետև նա տեղեկացրել է, որ տուժածների թիվը կազմում է 52 ուղևոր: Ընդհանուր առմամբ, օդանավում 177 մարդ է եղել՝ 171 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
BBC News-ի փոխանցմամբ՝ օդանավը վայրէջք է կատարել ուժեղ անձրևի ժամանակ: Համացանցում տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից, որում երևում է, թե ինչպես են ուղևորները փորձում դուրս գալ երեք մասի բաժանված օդանավից:
Նշվում է, որ վիրավորների թվում են երկու օդաչուները, որոնցից մեկն ազգությամբ թուրք է, մյուսը՝ հարավկորեացի: