|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 24-ին, ժամը 11:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղամավան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes E 320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1990թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչ փրկարարների և շտապօգնության կանչի վայր հասնելը՝ քաղաքացին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: