|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Դեռեւս 2015թ. սեպտեմբերից մեկնարկած «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) եռամյա ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության եւ համաֆինանսավորվում ու իրականացվում Ավստրիական զարգացման գործակալության կողմից` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
Նպատակ ունենալով զարգացնել Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը՝ ծրագիրը նպաստում է ոլորտի իրավական ու օրենսդրական դաշտի բարելավվմանը, ՄԿՈՒ հաստատություններում կրթական ուսումնական ծրագրերի մշակմանը, օրգանական արտադրանքի և վերամշակման ծավալների ավելացմանը, ինչպես նաև տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական արտադրանքի հաջող իրացմանը:
Ծրագրի թիրախ խումբը փոքր ֆերմերներն են, ֆերմերային խմբերն ու վերամշակողները: Օրգանականը թափանցիկ, սերտիֆիկացված և կարգավորվող համակարգ է, որը վերահսկվում է հավատարմագրված սերտիֆիկացման մարմնի կողմից և բացառում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները:
Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գինու նկատմամբ սիրով խանդավառված Հովակիմ Սաղաթելյանը և գինեգործ Արտեմ Պարսեղյանը հիմնադրել են «Trinity Canyon Vineyards» ընկերությունը։ «Հայկական օրգանական գինու ստեղծումը» ֆիլմում նրանք ներկայացնում են իրենց նախագծի փիլիսոփայությունը. արտադրելով օրգանական խաղող` դրանով իսկ հարստացնում են հողը և հոգ տանում մարդու առողջության մասին։ Վերոնշյալ ֆիլմը` ստորև
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին