|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակը» գրում է. «Սուրբ Զատկի տոնին ընդառաջ, աստվածահաճո «կարեւոր» նախաձեռնությամբ է հանդես եկել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը: Աշխատակիցներին առաջարկել են մինչեւ ապրիլի 1-ը համալսարանի կողմից արտադրված գինիները ձեռք բերել հատուկ գներով: Առաջին հայացքից թվում է, թե փորձում են որեւէ կերպ նվազեցնել իրենց աշխատակիցների ծախսերը, սակայն երբ ուսումնասիրում ես առաջարկվող 4 գինիների ցանկը, պարզվում է, որ դրանցից 2-ը ոչ թե Ագրարային համալսարանի, այլ՝ ICARE հիմնադրամի գինիներն են: Ըստ մամուլի, այս հիմնադրամը կապվում է համալսարանի նախկին ռեկտոր Վարդան Ուռուտյանի անվան հետ, ով իր պաշտոնավարման տարիներին եւս իրականացնում էր նմանատիպ ակցիաներ:
Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է համալսարանի հաշվապահություն ներկայացնել գինիների պահանջարկի մասին տեղեկատվություն եւ կազմակերպել ձեռքբերման գործընթացը: Ինչպես ասում են` ձեռքը ձեռք է լվանում, նոր ղեկավարությունը հին ղեկավարության բիզնեսին է աջակցում»: