|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանի հրամանով, աշխատանքից ազատվել է Գուգարքի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, ով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է: Նա պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Շարմազանովի փոխարեն, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ է նշանակվել Արտակ Գյուրջանյանը՝ ազատվելով ոստիկանության Թումանյանի բաժնի պետի պաշտոնից:
Բացի այդ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Տաշիրի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից եւ նշանակվել է ոստիկանության Տարոնի բաժնի պետ: Իսկ Տարոնի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը նշանակվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:
Օսիպյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Թումանյանի բաժնի պետ է նշանակվել Լեռնիկ Գիգոլյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը: