|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հունիսի 9-ին, ժամը 19:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացուն օձը խայթել է, օձին բռնել և փակել են ապակյա տարայի մեջ, քաղաքացին տեղափոխվել է Երևան քաղաքի Արմենիա ՀԲԿ. օձին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արմենիա ՀԲԿ է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրենց փոխանցած գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: Տուժածի Հ. Ս., ծնված 1951 թ. առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: