|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մայիսի 26-ին, ժամը 19։42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Որոտնավանք ավտոճանապարհին «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսում (ներսում կան երեխաներ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 11 ուղևոր (6 երեխա և 5 մեծահասակ) ճանապարհը շարունակել են ոտքով։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:
***
Մայիսի 26-ին, ժամը 17:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երևանյան լճի մոտակայքում՝ կամրջի տակ, ավտոմեքենաներն արգելափակվել են ջրի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 90 ավտոմեքենա: