|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վրաստանը և Ադրբեջանը պատրաստվում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ստեղծել առաջին համատեղ սահմանային անցակետը: Այդ մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն. հայտնում է newsgeorgia.ge-ն:
«Վրաստանն ամբողջությամբ աջակցում է Զարգացման ասիական բանկի կոնցեպցիային, որը վերաբերում է առանց խոչընդոտների առևտրին: Հենց այդ տեսանկյունից Ադրբեջանի հետ մենք դիտարկում ենք առաջին համատեղ սահմանային անցակետի կառուցման հնարավորությունը»,- հայտարարել է Բախտաձեն: Ընդ որում՝ նախարարը նոր նախագծի որևէ մանրամասի վերաբերյալ չի խոսել: