|
Փոխարժեքներ
03 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.96 |
| EUR | ⚊ | € 433.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6804 |
| GBP | ⚊ | £ 497.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը տեղեկություն չունի` կուսակցությունում քննարկվե՞լ է թեկնածու առաջադրելու-չառաջադրելու հարցը: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
Հարցին՝ ինչպես է վերաբերվում ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյանի՝ կողմ քվեարկությանը, և արդյո՞ք հնարավոր է, որ նոր ՀՀԿ-ականներ մեկ շաբաթվա ընթացքում միանան ու կողմ քվեարկեն վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, Կոստանյանը պատասխանեց. «Կանխատեսումներ ես երբեք չեմ արել ու չեմ անի»: Իսկ Ցոլակյանի քվեարկությունը նա չմեկնաբանեց:
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե երեկ ՀՀԿ-ականների՝ դեմ քվեարկությունը դավաճանություն էր, Գևորգ Կոստանյանը չհամաձայնեց. «Նախ` չի կարելի որևէ մեկին մեղադրել կամ պիտակավորել իր դիրքորոշման և կարծիքի համար. ինչքան հանրահավաքի մասնակից ցանկացած անձ ունի կարծիքի և դիրքորոշման իրավունք, այնքան էլ հանրահավաքի մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, այդ թվում` պատգամավորները: Հետևաբար` որևէ մեկը որևէ մեկին իր կարծիքի և դիրքորոշման համար պիտակավորելու որևէ իրավունք չունի»: