|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
Այսօր` կառավարության նիստից հետո, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ներդրումային ծրագրերին: Նա նշեց, որ այսօրվա նիստում երեք ներդրումային ծրագիր է հաստատվել, և դրանք միասին նախատեսում են 21,5 միլիարդ դրամի ներդրում ու 475 նոր աշխատատեղերի ստեղծում:
Ներդրումային ծրագրերն իրականացվելու են գինու և կոնյակի արտադրության ոլորտում, իսկ Արտաշատ քաղաքում` թեթև արդյունաբերության ոլորտի ծրագրեր:
Պետության կողմից տրամադրվող օժանդակ ծրագրերին վերջին տարում դիմել են երեք անգամ ավելի շատ գործարարներ: Սուրեն Կարայանը հույս հայտնեց, որ տնտեսական աշխուժացումը կշարունակվի:
Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է անցել առաջին դռնփակ նիստը, Կարայանը պատասխանեց, որ նիստն անցել է բուռն քննարկման մթնոլորտում, այն ծանրաբեռնված է եղել` մոտ 73 հարց է քննարկվել: