|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մարդին նահանգի Դերիք շրջանի հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին մնացել է 8 երեխաների մայր Հաթուն Չաչուրի հույսին:
Ըստ Ensonhaber-ի՝ դեռևս 1650 թվականին 1500 քառակուսի մետր տարածքի վրա կառուցված հայկական եկեղեցին մնացել է անտեր հայերի աքսորից հետո:
Եկեղեցին պահպանելու պարտականությունն իր վրա վերցրած մուսուլման կինը պատմել է, որ այն սկզբում խնամել է ծագումով հայ Յուրշալին-Նայիֆ Դեմիրջի զույգը, սակայն նրանց առողջական վիճակի վատթարացումից հետո ինքն է ստանձնել այդ գործ:
«Չուզեցի, որ հարևանի եկեղեցին մնա անտեր: Աստված վկա, մուսլուման եմ, բայց եկեղեցին աչքիս պես եմ պահում»,- ասել է կինը, ով խնամում է նաև եկեղեցու բակը, ջրում ծառերը: