|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հիմնված է բարիդրացիության վրա, մի երկրի հետ հարաբերություններն ուղղված չեն ընդդեմ մյուսի։
«Թվիթերում» Իրանի ԱԳՆ-ն այդպես է արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի օկուպացված Շուշի քաղաքում արված հայտարարությունը, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները «միտված էին պաշտպանելու Հայաստանին»։
«Մեր հիմնական քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և հարևանների հետ հարաբերությունների ընդլայմնան վրա։ Մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումն ուղղված չէ ընդդեմ մյուս հարևանի», – նշվում է գրառման մեջ։