|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Նրանք պետք է լքեն երկիրը մեկ շաբաթվա ընթացքում:
ԱԳՆ-ում նշել են, որ այդ քայլերը ձեռնարկվել են ի պատասխան Մեծ Բրիտանիայի սադրիչ գործողությունների և անհիմն մեղադրանքների:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին էր մեղադրել ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման մեջ և հայտնել 23 ռուսաստանցի դիվանագետների արտաքսման մասին: Պաշտոնական Մոսկվան հերքում է մեղադրանքները և սպառնացել էր պատասխան քայլերի դիմել: