|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն է հայտնել վերջին շրջանում «Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի սադրիչ գործողությունների կապակցությամբ». հայտնում է haqqin.az-ը։
Դեսպանին տեղեկացվել է նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա (անցանկալի անձինք) դիվանագիտական կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեության համար և պետք է լքեն Ադրբեջանի տարածք 48 ժամվա ընթացքում։