|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիան արտաքսում է Վրաստանի 150 քաղաքացիների, որոնք անլեգալ աշխատում էին երկրի տարածքում. տեղեկացնում է apsny.ge-ն:
Թուրքիայում Վրաստանի հյուպատոսությունում լրագրողներին հայտնել են, որ բոլորը ձերբակալվել են անօրինական միգրանտներին հայտնաբերելու` երեկ իրականացված գործողության ժամանակ: 80 հոգի արդեն երեկ ուղարկվել է Վրաստան, մյուսներին կարտաքսեն այսօր:
Ի դեպ, ձերբակալվածները ոչ միայն անլեգալ բանվորներ են, այլեւ գործատուներ, որոնք Վրաստանի տարածքում թրաֆիկինգով են զբաղվել:
Թուրքական իրավապահ մարմինների իրականացրած հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է, ընդհանուր առմամբ, 200 մարդ` տարբեր երկրների քաղաքացիներ, որոնցից 150-ը, փաստորեն, Վրաստանի քաղաքացիներ են:
Հայաստանի քաղաքացիների մասին առայժմ տեղեկություն չկա: