|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում դեսպանատան աշխատակիցներին խորհուրդ է տալիս ցանկության դեպքում որոշում կայացնել Կիևից իրենց ընտանիքի անդամներին հեռացնելու մասին. «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են նախարարությունից։
«Ուկրաինայում դիվանագիտական առաքելության ղեկավարն ու անձնակազմը շարունակում են մնալ իրենց տեղում: Վրացի դիվանագետներին միայն հանձնարարություն է տրվել իրենց ցանկության դեպքում որոշում կայացնել դուրս բերել իրենց ընտանիքի անդամներին»,- հայտնել են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ մի շարք երկրների իշխանությունները կոչ էին արել իրենց քաղաքացիներին՝ լքել Ուկրաինան՝ ելնելով անվտանգության նկատառումներից։ Բացի դրանից՝ այս երկրից տարհանվել են արևմտյան որոշ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքները։