|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտ ապագայում տարհանել Թեհրանում դեսպանատան աշխատակիցներին, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
«Ցանկացած պետություն պատասխանատու է իր երկրում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։
Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում դեսպանատան անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, նախատեսվում է աշխատակիցների տարհանում։
«Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ներում լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացվում, ինչը հարձակման խթան է հանդիսացել։ Ադրբեջանը միշտ էլ Իրանի հետ բարիդրացիության կողմնակից է եղել, բայց նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում», - թուրքական TRT-ի հետ զրույցում նշել է Հաջիզադեն:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8.30-ին Թեհրանում զինված հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետեւանքով մահացել է անվտանգության պետը, վիրավորվել են նրա երկու գործընկերները։ Իրանի ոստիկանությունը հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման մեջ կասկածվողի ձերբակալության մասին։
Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ իրականացված «ահաբեկչությունը», պահանջել է վաղաժամ հետաքննել և պատժել մեղավորներին։