|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Իրանցին, որը 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր իրականացրել, այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել։ Այս մասին հաղորդում է Tasnim-ը։
Հարձակվողը կախաղան է բարձրացվել այն բանից հետո, երբ իրանական դատարանը նրան մեղավոր է ճանաչել դեսպանատանը հրազենի կիրառմամբ Ադրբեջանի քաղաքացու սպանության մեջ։
2023 թվականի հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այդ հարձակման ժամանակ մեկ մարդ էր զոհվել, երկուսը վիրավորվել էին։
Հարցաքննության ընթացքում չարագործը հարձակման դրդապատճառ էր նշել «անձնական և ընտանեկան խնդիրները»։