|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայում ձերբակալվել է 2016 թվականին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչական հարձակման կազմակերպիչներից Գոչա Սագնաձեն:
Ըստ Milliyet-ի՝ չեչենական ծագումով Վրաստանի քաղաքացին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է: Նա ամիսներ շարունակ թաքնվել է Տրապիզոնի նահանգի Օֆ շրջանում:
Հիշեցնենք, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ահաբեկչական հարձակումը տեղի էր ունեցել 2016 թվականի հունիսի 28-ին: Ահաբեկչության հետևանքով մահացել էր 28, վիրավորվել՝ 236 մարդ: