|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին Իտալիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել՝ պատգամավոր չի ընտրվել ԵԽԽՎ նախագահ Միքելե Նիկոլետտին, ով ներկայացնում էր Սոցիալիստների խումբը: ԵԽԽՎ կանոնադրությամբ՝ նա կարող է 6 ամիս պահպանել նախագահի մանդատը, բայց իր ցանկությամբ կարող է նաեւ հրաժարական ներկայացնել, եւ այդ դեպքում ապրիլյան նստաշրջանում կընտրվի նոր նախագահ:
Պատգամավոր չի ընտրվել նաեւ Հայաստանի հարցով համազեկուցող Ջուզեպե Գալատին՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցությունից, եւ նրա փոխարեն եւս կընտրվի նոր համազեկուցող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: