|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եվրախորհրդարանում սիրիական Աֆրինում Թուրքիայի ԶՈւ-ի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» գործողության վերաբերյալ օրինագիծ է մշակվել, որն այսօր կդրվի քվեարկության:
Ըստ DW-ի թուրքական ծառայության՝ օրինագծում ԵԽ-ն կոչ է արել Թուրքիային` դուրս բերել իր ուժերն Աֆրինից՝ հաշվի առնելով Աֆրինի խաղաղ բնակչությանը հասցված լուրջ վնասն ու տարածաշրջանում աճող լարվածությունը:
Օրինագծի մասին ելույթ ունեցած` ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին շեշտել է, որ Աֆրինում և Արևելյան Ղուտայում բախումները շարունակվում են` չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում մեկամսյա զինադադար սահմանելու մասին որոշմանը: