|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:
Հիշեցնենք` Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում երեք օր առաջ քրեական գործ հարուցվեց խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով, եւ հիմա այն նախաքննության համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դեռեւս ծանուցումներ չեն ստացել ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: