|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ՊՆ-ն ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որով նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության «Արզնի» օդանավակայանի աերոդրոմի կարգավիճակը սահմանել որպես համատեղ բազավորման աերոդրոմ:
Ըստ հիմնավորման, նախատեսվում է հնարավորություններ ստեղծել՝ ուղղված մասնավոր առևտրային փոխադրումների կազմակերպմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացներին, մասնավորապես օդաչուների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ, նշված գործառույթներն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում օդանավերի տեխնիկական սպասարկման գծային (բազային) կենտրոնի ստեղծման մեջ: Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ՀՀ պաշտպանությաննախարարության«Արզնի» օդանավակայանի աերոդրոմն օգտագործել նաև ընդհանուր նշանակության ավիացիայի կարիքների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ ընդհանուր նշանակության ավիացիայի զարգացման նախադրյալիների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը: