|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդականներից Յիղիթ Բուլութը սպառնացել է կոտրել Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ոտքերն ու ձեռքերը, եթե նրանք համարձակվեն այցելել Էգեյան ծովի Իմիա կղզի, որը վիճելի տարածք է համարվում Հունաստանի և Թուրքիայի միջև:
Ըստ Donanimhaber-ի՝ նա ուղիղ եթերում հայտարարել է, որ կկոտրի պաշտոնյաների ոտքերն ու ձեռքերը՝ լինի սպա, վարչապետ, թե՝ նախարար: «Իրենց մաշկի վրա կզգան մեր զայրույթն ավելի ուժեղ ձևով, քան հիմա` Աֆրինում», - հայտարարել է Բուլութը:
Հունաստանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է այս խոսքերին ու նշել, որ նման հայտարարությունները չեն նպաստում երկու երկրների միջև եղած հարաբերությունների լավացմանն ու զարգացմանը: