|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 7-ին թուրք հաքերները «կիբերհարձակումը» էին նախաձեռնել՝ կոտրելով Սալոնիկում ընդամենը 30,000 բնակչություն ունեցող փոքրիկ Քաղկեդոն քաղաքի քաղաքապետարանի կայքէջը: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր թուրք «կիբեր զինվոր» Այիդիզ Թիմը. հայտնում է greekcitytimes.com կայքը։
«Anonymous Greece» հաքերային խումբը, ի պատասխան դրա, կոտրել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքէջը։
Հույն հաքերները հայտարարել են. «Թուրքիա, մենք նույնպես հարձակվում ենք: Մենք կցանկանայինք խորհուրդ տալ մոնղոլներին հանգստանալ, քանի որ նրանք կորցրել են գնդակը»:
Anonymous Greece-ը իր ֆեյսբուքյան էջում սխալ էր թույլ տվել՝ հայտարարելով, որ կոտրել է Թուրքիայի Պաշտպանության նախարարության կայքը, սակայն ավելի ուշ շտկել է գրառումը՝ նշելով, որ դա Թուրքիայի արտգործնախարարության կայքն է: Հաքերները կանգ չառան Արտաքին գործերի նախարարության կայքի վրա և որոշեցին շտկել ավելի վաղ թույլ տված սխալը՝ կոտրելով նաև ՊՆ կայքէջը։
Բացի այդ, հույն հաքերները կոտրել են նաև տարբեր նշանակության՝ 9 այլ կարևոր կայքէջեր կամ էլ-հասցեներ։