|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այս տարի գիտական կազմակերպություններում օպտիմալացում է սպասվում. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` նշելով, որ օպտիմալացումը երկու փուլով է ընթանալու՝ նախ կօպտիմալացվեն աշխատողները, հետո`որոշ ինստիտուտներ:
Ըստ նրա՝ որևէ գիտաշխատող աշխատանքից չի ազատվելու, միայն վարչարարական կազմն է կրճատվելու:
«Հիմնարկների միավորում կլինի, ինչը չի նշանակում, որ ակտիվ աշխատող գիտաշխատողներից կազատվենք: Վարչական մասի աշխատողները կքչանան, ինչի փոխարեն մյուսների աշխատավարձը կավելանա: Այսինքն՝ գումարների ավելի օպտիմալ բաշխում ենք կատարելու»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ, ընդհանուր առմամբ, վարչական աշխատողների մոտ 10 տոկոսը կկրճատվի: Հարությունյանի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց գերակշիռ մասը նաև գիտությամբ է զբաղվում, կտրվի հնարավորություն գիտական այս կամ այն ծրագրերում ընդգրկվելու, հետևաբար մեծ թվով մարդիկ չեն տուժի: «Բացի այդ` որոշվել է, որ վարչական կազմում այսուհետ աշխատողների վերին տարիքային շեմը պետք է լինի մինչև 70 տարեկանը»,- հայտնեց նա: