|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դավոսում շարունակվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
Քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ամրապնդման ու զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետ Բարզանին ընդգծել է, որ ցանկանում են խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և խթանել առևտրատնտեսական կապերը:
Կարեն Կարապետյանն իր հերթին կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է փոխշահավետ գործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործնական քայլեր իրականացնել:
Վարչապետներն անդրադարձել են փոխգործակցության հնարավորությունենրին՝ քննարկելով տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, զբոսաշրջության, առևտրի բնագավառներում հարաբերությունների խորացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև Երևան-Էրբիլ կանոնավոր չվերթի բացման հեռանկարներին: