|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին երեկ՝ անկախության վերաբերյալ հանրաքվեում քվերակելուց անմիջապես հետո հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Demokrathaber-ի՝ անդրադառնալով հանրաքվեին դեմ երկրներին՝ նա նշել է, որ քուրդ ժողովուրդը երբեք որևէ երկրի համար սպառնալիք չի եղել և չի լինի:
«Այսօրվա հանրաքվեն Թուրքիայի համար երբեք սպառնալիք չի եղել: Բացի այդ` մենք չենք եղել ոչ մի երկրի անվտանգությանը ազդող հանգամանք: Քրդերը ցանկանում են, որ Թուրքիան ըմբռնումով մոտենա այս որոշմանը: Հանրաքվեն երբեք չի նշանակում, որ սեպտեմբերի 26-ից Քուրդիստանն անկախ է: Այս ընթացքում մեր ժողովուրդն անկախության հարցով իր կարծիքն է հայտնելու: Մենք բոլոր հարցերը ցանկանում ենք Բաղդադի հետ լուծել երկխոսության միջոցով: Այդ հարցով ակնկալում ենք, որ Թուրքիան ավելի հանգիստ կգործի: Թուրքիան այս ամենը չպետք է որպես սպառնալիք դիտարկի, քանի որ մենք ոչ մեկի համար սպառնալիք չենք»,-հայտարարել է Բարզանին: