|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դեկտեմբերի 8-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:
Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, նրանք թունավորվել են իրենց տանը գազի վառարանից արտանետված շմոլ գազից:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն: