|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իշխանությունից հեռացված կատալոնական լիդեր Կարլես Պուչդեմոնը իր կողմնակիցներին կոչ է արել ժողովրդավարական պայքար մղել Մադրիդի դեմ: Նրա խոսքով` պետք է պահպանել այն, ինչին արդեն հասել են, և պետք է շարունակել կառուցել ազատ երկիր:
Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը թույլ է տալիս ազգային կառավարություններին ուղիղ կառավարում իրականացնել Իսպանիայի ինքնավար շրջաններում` ճգնաժամի դեպքում:
Իսպանիայի Սենատը ուղիղ կառավարում է մտցրել ուրբաթ օրը, անմիջապես այն բանից հետո, երբ կատալոնական խորհրդարանը հաստատեց անկախության մասին բանաձևը:
Երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարեց Պուչդեմոնին պաշտոնանկ անելու որոշման մասին, խոստանալով` անվավեր ճանաչել կատալոնական խորհրարանի որոշումը: