|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ադրբեջանը մտադիր է ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացել: Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Եվրամիության խորհրդի քաղաքականության ու անվտանգության հարցերի կոմիտեի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ. հայտնում է АПА-ն:
«Այս տարվա փետրվարին ես հաջող այց եմ կատարել Բրյուսել: Այցից մեկ օր հետո մենք պաշտոնական բանակցություններ ենք սկսել ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի վերաբերյալ: Առկա տեղեկության համաձայն`բանակցությունները հաջող կերպով շարունակվում են: Մենք ցանկանում ենք արագ ավարտել դրանք և ԵՄ-ի հետ հարաբերությունների նոր էջ բացել»,- ասել է նա:
Ալիևը նաև հավելել է, որ Եվրոպան Ադրբեջանի հիմնական ավանդական, առևտրային գործընկերն է: